Շնչառական համակարգ
Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am
![Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am](up/article/big/file_43458_4087041.jpg)
Ռիսկի գործոնները, սովորաբար, մեծացնում են մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած այդ փաստին, մեծամասամբ, դրանք ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Բազմաթիվ ռիսկի գործոններով հանդերձ` որոշ մարդկանց մոտ քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, զարգանում է քաղցկեղ: Այնուամենայնիվ, ռիսկի գործոնների մասին տեղեկացվածությունը կօգնի` առողջ կենսակերպ վարելով, նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղը (ԹՈՄՔ) հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր ծխում են կամ ծխել են անցյալում, թեև չծխողների մոտ նույնպես կարող է ԹՈՄՔ զարգանալ: Ուստի կարևորվում է ԹՈՄՔ-ի ռիսկի գործոնների, նախանշանների և ախտանիշների մասին տեղեկացվածությունը:
Ստորև ներկայացվում է ԹՈՄՔ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները.
Ծխախոտը և ծխելը: Վտանգը, որ ծխելը կբերի քաղցկեղի առաջացման, առավել մեծ է շատ և/կամ երկարատև ծխող անձանց մոտ: Ծխախոտի, սիգարի կամ չիբուխի ծխի պարբերաբար ազդեցությունը նույնպես կարող է մեծացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե անգամ չեն ծխում: Այս ռիսկի գործոնը հայտնի է որպես «շրջապատող կամ երկրորդային ծխախոտի ծուխ»:
Մարիխուանա ծխելը կամ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ևս կարող է մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ասբեստ: Սրանք թելանման բյուրեղներ են, որոնք հայտնաբերվում են տարբեր տեսակի քարերի մեջ և հաճախ կիրառվում են շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ: Ասբեստի թելիկների առկայության պարագայում ներշնչած օդը կարող է թոքերի բորբոքում առաջացնել: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխախոտի և ասբեստի համատեղ ազդեցությունը խիստ վտանգավոր է: Այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են և, միաժամանակ, իրենց աշխատավայրում շփում ունեն ասբեստի հետ, ինչպես, օրինակ, նավաշինությունը, ասբեստի հանքարդյունաբերությունը, ասբեստով մեկուսացման աշխատանքները կամ ավտոմոբիլային վերանորոգումը, ԹՈՄՔ-ի զարգացման ռիսկը բավականին մեծ է: Ընդ որում, պաշտպանիչ շնչառական սարքավորումների կիրառումը նվազեցնում է այդ ռիսկը:
Ռադոն: Սա անտեսանելի, անհոտ գազ է, որի բնական աղբյուր են ապարները և գրունտները: Ռադոնի ազդեցությունը բերում է քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում` թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի բարձրացման: Սարքավորումների վաճառք իրականացնող խանութների մեծ մասն ունեն տներում ռադոնի մակարդակը որոշող սարքեր: Հարկ է նշել, որ նկուղների օդափոխությունը նվազեցնում է ռադոնի ազդեցությունը:
Այլ նյութեր: Աշխատավայրում կամ շրջապատում այլ նյութերի առկայությունը, ինչպիսիք են գազերը կամ քիմիական նյութերը, կարող են մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Աշխարհի որոշ տարածաշրջաններում կերակրի պատրաստման ժամանակ մարդիկ ենթարկվում են ածխի կամ փայտի ծխի ազդեցությանը, որը կարող է բարձրացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բացի այդ, դիզելային վառելիքի կամ մետաղների զոդման ժամանակ առաջացած գոլորշիները նույնպես կարող են բարձրացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այլ գործոնների թվին են պատկանում նաև ճառագայթման, մկնդեղի, նիկելի և քրոմի ազդեցությունը:
Ժառանգականություն: Որոշ մարդիկ ունեն ժառանգական նախատրամադրվածություն թոքի քաղցկեղի նկատմամբ: Այն մարդիկ, ում ծնողները, եղբայրները կամ քույրերը հիվանդացել են թոքի քաղցկեղով, ունեն թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ:
Կանխարգելում
Տարբեր գործոններ բերում են քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտողները շարունակում են պարզել, թե որ գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Ներկայում չկա ապացուցված որևէ ուղի, որը լիարժեքորեն կկանխարգելի հիվանդությունը, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը:
Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր ճանապարհը ծխախոտի ծխից խուսափելն է: Մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, ունեն թոքի քաղցկեղի զարգացման ամենացածր ռիսկը, իսկ ծխողները` թողնելով ծխելը, կնվազեցնեն հիվանդանալու ռիսկը, թեև այն կշարունակի ավելի բարձր մնալ չծխողներից:
Վիտամիններով կամ այլ դեղերով թոքի քաղցկեղի կանխարգելումն արդարացված չէ: Օրինակ, բետա-կարոտինը՝ վիտամին A-ի դեղանյութը, փորձարկվել է թոքի քաղցկեղի կանխարգելման համար: Պարզվել է. այն ո՛չ միայն չի նվազեցնում, այլև ծխողների մոտ զգալիորեն մեծացնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63688_8763128.jpg)
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
![](images/calendar.png)
![Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62213_2798572.jpg)
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
![](images/calendar.png)
![Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62198_9291205.jpg)
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
![](images/calendar.png)
![Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62102_7729369.jpg)
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
![](images/calendar.png)
![Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62045_7047156.jpg)
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
![](images/calendar.png)
![Պլևրիտ. armeniamedicalcenter.am Պլևրիտ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61996_2876196.jpg)
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
![](images/calendar.png)
![Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61283_9338977.jpg)
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
![](images/calendar.png)
![Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com](up/article/small/file_60731_4729207.jpg)
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
![](images/calendar.png)
![Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60547_5317922.jpg)
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
![](images/calendar.png)
![Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59951_1094966.jpg)
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
![](images/calendar.png)
![Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com](up/article/small/file_59863_8866696.jpg)
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
![](images/calendar.png)
![Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com](up/article/small/file_58836_9786744.png)
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
![](images/calendar.png)
![Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_58806_4465129.jpg)
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
![](images/calendar.png)
![Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com](up/article/small/file_58652_5291646.jpg)
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն